Աստանայի զինվորական օդանավակայանում վթարի է ենթարկվել Ղազախստանի ՊՆ-ի զինվորական ուղղաթիռ: Անձնակազմի 4 անդամները զոհվել են: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի քաղաքային վարչության աղբյուրը: Տեղեկությունը հաստատել են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը, ՄԻ-17 ուղղաթիռը օգոստոսի 22-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 6:00) ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել:
Վթարի հետաքննման համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել:



























