ՀԴԲ-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակների հեղինակ, Սիեթլի բնակիչ Անտոն Կալուորին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքներ հղելու գործի հետաքննության շրջանակներում օգոստոսի 21-ին ձերբակալվել է Սպիտակ տան Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից իր բնակարանում:
Իշխանությունները, ստանալով ՀԴԲ -ի զգուշացումը, ստուգման նպատակով մեկնել են նրա տուն, սակայն Կալուորին դիմադրություն է ցուցաբերել եւ սպառնացել է գործակալներին որսորդական հրացանով, հայտնում է LifeNews-ը:
Հետաքննության տվյալներով, Կալուորին էլեկտրոնային նամակներ էր ուղարկում Հետաքննությունների դաշնային ծառայության ընդհանուր հասցեին: Նամակների ճշգրիտ բովանդակությունը չի բացահայտվում, սակայն, որոշ տվյալներով, ամերիկացին սպառնացել է սպանել Սպիտակ տան ղեկավարին: Գործով առաջին լսումները տեղի կունենան օգոստոսի 22-ին:



























