Չինացի ձկնորսը, վաճառելով ընդամենը մեկ ձուկ, մեծ կարողության տեր է դարձել:
«Բաբախա» անվանված ջրային կենդանին աճուրդի ժամանակ վաճառվել է 473 հազար դոլարով: Այս գումարով ձկնորսը նպատակ ունի նոր նավակ գնել:
Ինչպես փոխանցում է «Վեստի ՖՄ»-ը, 3 միլիոն յուան կամ գրեթե կես միլիոն դոլար. հազիվ թե շարքային ձկնորսը երբեւէ երազել է ստանալ նման գումար` ընդամենը մեկ ձուկ վաճառելով: Բայց նրա բախտը բերել է: Երջանիկ ձկնորսին բաժին է ընկել բաբախա ձուկը, որը գտնվում է անհետացման եզրին: Իր լողափամփուշտի համար այն մեծ արժեք է ներկայացնում չինական ավանդական բժշկության մեջ: Թանկարժեք նմուշը միանգամից վաճառվել է աճուրդի ժամանակ: Իսկ ձկնորսը իր համար նոր նավակ է ձեռք բերել:
Սա չինացի ձկնորսի համար մեծ հաջողություն է, սակայն սա չէ այն սահմանը, երբ ձուկը այդքան թանկ է գնահատվել: Օրինակ Տոկիոյի շուկայում 700 հազար դոլարով գնել են թյունոս:



























