Լիբանանյան Տրիպոլի քաղաքում անցյալ գիշեր շարունակվել են մուսուլմանական սունիների եւ ալավիների միջեւ բախումները: Փոխհրաձգությանը զոհ են դարձել 7, վիրավորվել են 20 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լիբանանյան լրտավամիջոցների տեղեկությամբ, մահացածների մեջ կա 13-ամյա դեռահաս:
Դիտորդները նշում են, որ կրոնական հակամարտության սրման վրա ազդում է Սիրիայում զինված բախումը: Ալավիները աջակցում են նախագահ Բաշար Ասադին: Սունիները համակրում են սիրիական ընդդիմադիրներին, ովքեր փորձում են տապալել Ասադին:
BBC-ի տվյալներով երկրի վարչապետ Նիջաբ Միկատին գիշերային մարտերը «աբսուրդային» է անվանել եւ հակամարտող կողմերին խորհուրդ է տվել այդ մարտերի մեջ չներքաշել սիրիական հակամարտությունը:




























