Օգոստոսի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության տարծքում հրդեհի պատճառով երեք փոքրիկներ են զոհվել: Մինչդեռ նրանց մայրը, հասցնելով դուրս պրծնել այրվող տնից, կարողացել է փրկվել` տանը թողնելով երեխաներին եւ սպասելով փրկարարների ժամանմանը:
Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել անսարք լամպային հեռուստացույցը: Հավանաբար այն պայթել է` այրման պատճառ դառնալով:
ՌԴ ԱԻՆ-ից LifeNews գործակալությանը հայտնել են, որ հերթապահ մասում հրդեհի մասին տեղեկություն ստացվել է օգոստոսի 22-ին առավոտյան ժամը 9-ին: Մեկ ժամ անց հրդեհը մարվել է եւ ավերակների մաքրման ժամանակ հայտնաբերվել է երեք երեխաների այրված մարմինները:
Այժմ դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը եւ հրդեհի պատճառները հետազոտող լաբորատորիան: Փորձագետները դեռեւս պետք է պարզեն հրդեհի ծագման պատճառները, իսկ հետաքննիչները` իրավական գնահատական տան մոր արարքին, ով անօգնական է թողել երեխաներին:


























