Դեռեւս 2011թ-ին նախագահի հանձնարարականով եւ կառավարության որոշմամբ Սեւանա լճի տարածքում 2 տարածք հատկացնել հանրային լողափերի համար, որից օգտվել են մոտ 100 հազար հնգստացող: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը խոսելով Սեւանա լճում գործող հանրային լողափերի, հանրային լողափերի ստեղծման գործընթացների շարունակականության մասին:
Նրա խոսքով, քանի որ հանրային լողափերը մեծ ծանրաբեռնվածությամբ էին աշխատում, որոշում է կայացվել եւս 5 հանրային լողափ կառուցել: Հանրային լողափերը, որոնք 16 հետկար տարածք են ընդգրկում, տեղակայվել են Սեւան քաղաքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ համայնքների մոտ եւ Նորադուզ գյուղի մոտ:
Ավալյանը նաեւ նշեց, թե բոլոր հանրային լողափերը անվճար են լինելու եւ երբեք նպատակ չեն ունեցել մրցակցության մտնել վճարովի լողափերի հետ, այլ սոցիալական խնդիր են լուծում: Իսկ սանհանգույցների հետ կապված խնդիրը հանրային լողափերում, որը դժգոհության պատճառ էր դարձել, արդեն լուծվել է:




























