Ստավրոպոլում բանջարեղենի շուկայում կրակել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Տաջիկստանի առեւտրականների ուղղությամբ:
«Յուժնի» շուկայի աշխատակցի խոսքով, մի քանի անհայտ տղաներ մուտք են գործել շուկայի տարածք եւ սկսել են վիրավորել վաճառականներին: Այնուհետեւ նրանք վնասվածքային հրացաններով եւ ավտոմատներով անկարգ կրակ են բացել: Կրակել են շուկայում բանջարեղեն վաճառող Հայաստանի, Ադրբեջանի եւ Տաջիկստանի քաղաքացիների ուղղությամբ: Մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ եւ թաքնվել: Շատերը վիրավորվել են:
LifeNews-ի հաղորդած ոչ պաշտոնական տվյալներով տուժել են 10-ից ավելի մարդ, մի քանիսին «Շտապ օգնության» մեքենաներով հիվանդանոց են տեղափոխել: Շատերը հիվանդանոց են մեկնել իրենց մեքենաներով:
«ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հայտնել է, որ «Յուժնի» շուկայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 5-8 մարդ է տուժել եւ որ ավտոմատային զենք է կիրառվել:



























