TMZ կայքը հրապարակել է Լաս Վեգասում երեկույթներից մեկի լուսանկարները, որոնցում, ինչպես վստահեցնում են տաբլոիդները, պատկերված է բրիտանական արքայազն Հարրին` «Ադամի» հանդերձանքով:
Կայքի տվյալներով լողավազանում սկիզբ առած «թագավորական» երեկույթը ավարտվել է հյուրանոցի համարում: «Հարրին մեծ քանակությամբ ընկերների հետ միասին իջել է հյուրանոցի բար, որտեղ հանդիպել է գեղեցիկ աղջիկների հետ…եւ նրանց հրավիրել է իր VIP-լյուքս համարը»,-գրում է TMZ-ն:
Ընդ որում զվարճանքի ընթացքում արքայազնն աստիճանապար հանել է հագուստը: Հյուրերից մեկի լուսանկարներում Հարրիի նմանությամբ երիտասարդը ամբողջովին մերկ է պատկերվել: Լուսանկարներից մեկում նա մերկ կանգնել է բազկաթոռի մոտ, որի ետեւ մերկ աղջիկ է թաքնվել: Մեկ այլ լուսանկարում արքայազնը գրկել է մերկ աղջիկներից մեկին:
Ինչպես ճշգրտում է CNN-ը, երիտասարդի վզնոցը համընկնում է օգոստոսի 20-ին լողավազանի մոտ նրա մոտ նկատված վզնոցին:
«Տվյալ լուսանկարների վերաբերյալ մենք մենկաբանություն չունենք»,- հայտնել են անգլիական թագավորական տան մամուլի ծառայությունից, հայտնում է NEWSru.com-ը:
The Daily Mail-ի տվյալներով արքայազն Հարրին «Մեղքերի քաղաքում» տեղավորվել է Wynn հյուրանոցում , որի համարի վճարը թագավորական ընտանիքի անդամին արժեցել է օրական 750 դոլար:




























