Կանադական Միսսիսոգա քաղաքի զբոսայգում հայտնաբերված մարմնի մասերը պատկանում է չինուհի Գուան Խուա Լյուին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին կանադական Միսսիսոգա քաղաքի այգում մասնատված մարմին են գտել: Այնտեղ հայտնաբերել են կտրված ոտք եւ գլուխ, ենթադրաբար` կանացի:
Ոստիկանության տվյալներով Լյուի մարմնի մասերը ջրում մնացել են մոտ 5-7 օր:
Ոստիկանները դեռեւս չեն հայտնաբերել մարդասպանին: Սակայն հանգստացնելով բնակիչներին` հայտնել են, որ սա հանցագործության առանձին դեպք է, այլ ոչ մոլագարի գործունեություն:
Ավելի վաղ նմանատիպ դեպք գրանցվել է նաեւ հուլիսի 2-ին Մոնրեալի զբոսայգիներից մեկում, որտեղ հայտնաբերվել է մարդկային գլուխ, որը պատկանել է նշանավոր պոռնոաստղի սիրեկան Լին Յունին: Ոստիկանները կստուգեն այս երկու դեպքերի հնարավոր կապը:
Հիշեցնենք, որ նախկինում մարմնի մասերով ծանրոցներ էին ուղարկվել մի քանի քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, ինպես նաեւ երկու դպրոց: Մարմնի բոլոր մասերը պատկանել են Լին Յունին: 33-ամյա Յունի սպանության գործով հունիսի 4-ին Գերմանիայում ձերբակալվել է նրա ընկերը` Լուկա Մանյոտան:



























