Հալեպում տեղացի բնակիչների մասնակցությամբ շարունակվում է ահաբեկչական խմբավորումների հետապնդման գործողությունները: Գրոհայինների մեջ քիչ չեն վարձկանները, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Սաադալլա Ալ-Ջաբերի հրապարակում տեղի է ունեցել Սիրիայի Զինված ուժերին աջակցող հայրենասիրական ակցիա:
Կարմ Ալ-Մյասսար թաղամասում զինվորական զորաբաժանման գործողության արդյունքում ոչնչացվել է 3 մարտական մեքենաներ, ինչպես նաեւ ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակին հաջողվել է գրոհայիններին դուրս շպրտել քաղաքի հայկական թաղամասերից:
Մարաա, Ազազ եւ Խրեյտան գյուղերում դաժան մարտեր են ընթացել զինվորական զորամիավորումների եւ գրոհայինների խմբերի միջեւ, որոնցից տասնյակները ոչնչացվել են:
Դամասկոսի շրջանում գտնվող Մաադամիա գյուղում հատուկ ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ահաբեկչական խմբավորումներին պատկանող մի քանի զինանոցներ` մեծ քանակությամբ զենք ու զինամթերքով:




























