Չորեքշաբթի օրը առավոտյան Ստավրոպոլի «Յուժնի» շուկայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 5 մարդ է տուժել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի Ստավրոպոլի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Եվգենի Արնաուտովը:
Ականատեսները ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ առավոտյան 5-6 մարդ մտել են շուկա եւ հայտնել են, որ «Մենք սպիտակ արջեր ենք, այստեղ կարգ ու կանոն կհաստատեն», ինչից հետո անկանոն կրակ են բացել վաճառողների ուղղությամբ:
Վկաների ցուցմունքով անհայտ «սպիտակ արջերը» հեռացել են արծաթագույն «ՎԱԶ-2114»-ով: Նրանք սովորական հագուստով են եղել` առանց դիմակների:
Լրտավամիջոցների տեղեկացմամբ` վիրավորվել են 30-ամյա Սերգեյ Ռազգոյանը, 29-ամյա Անատոլի Ռազգոյանը, 55-ամյա Ամիր Ռազգոյանը եւ 35-ամյա Համլետ Ռազգոյանը: Տուժածների մեջ է նաեւ 34-ամյա Հասան Սուլեյմանովը:




























