2012թ.-ին Հայաստանից արտահանվող մրգերի եւ բանջարեղենների արտահանումը ավելացել է 85 տոկոսով: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղնախարարության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Օգոստոսի 21-ի տվյալներով` Հայաստանից արտահանվել է 17 հազար 630 տոննա պտուղ եւ բանջարեղեն, որոնցից 12 հազար 593 տ. ծիրան, 1163 տ. խաղող, 1105տ. բալ, 2 հազար 37 տ. բանջարեղեն:
2011 թ.-ին այս նույն ժամանակաշրջանում արտահանվել է 9 հազար 528 տոննա միրգ եւ բանջարեղեն: Ողջ 2011 թ.-ի ընթացքում արտահանվել է 16 հազար 884 տոննա միրգ եւ բանջարեղեն: «Մենք բանակցություններ ենք վարել արտահանող ընկերությունների հետ: Ներկայումս նրանք Տավուշի մարզում արտահանման են պատրաստում դեղձի մեծ քանակություն»,-նշել է փոխնախարարը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սպայկա» ընկերության տնօրենը, ընկերությունը մի քանի օրից դեղձի արտահանում կիրականացնի:
«Բերքը, ծավալի հետ մեկտեղ նաեւ կոնդիցիոն է, այդ թվում ապրանքի տեսքով: Դրա պատճառով այս տարածքից մեկ ակնկալում ենք դեղձի մեծաքանակ արտահանում»,-նշել է Կ. Բաղդասարյանը: Նրա խոսքով, 2012 թ.-ին ընկերությունը ծրագրում է արտահանվող մրգերի չափը ավելացնել մոտ երկու անգամ:
Հունիսին ծիրանի եւ բալի վաղ հասունացման հետեւանքով տեղի ունեցող ոչ պլանային գնումների պատճառով ընկերությունը նոր բերքի գնման համար շրջանառու միջոցների պակասություն է ունենում: «Ներկայումս խնդիրը մոտ է լուծմանը»,-ավելացրել է Կ. Բաղդասարյանը:
Մեկ այլ արտահանող ընկերության «Արմենֆուտի» տնօրեն Ահարոն Խլղաթյանը նույնպես նշել է 2012 թ.-ի հաջող բերքի մասին` հատուկ ընդգծելով ծիրանի արտահանումն ու դեղձի արտահանման պատրաստությունը:
Գյուղնախարարության տվյալներով 2012 թ.-ի ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 28.9 հազար տոննա, որից 14,9 հազար տ. ծիրան է, 10,3 տ. խաղող, 2,6 հազար տ. դեղձ եւ 4,3 տ.` բանջարեղեն: Սպասված արդյունքները 2011 թ.-ի ցուցանիշին կգերազանցի 16,4 հազար տոննայով (մոտ 130 տոկոս):




























