Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռուստադեբատի մասնակցել: Նրա փոխարեն կառավարող կուսակցությունը առաջարկում է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մասնակցությունը:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, օգոստոսի 20-ին Իվանիշվիլին Վրաստանի նախագահին դեբատի է հրավիրել, ինչին ի պատասխան կառավարող կուսակցությունը առաջարկել է դեբատներ կազմակերպել երկրի վարչապետի եւ հիմնական մրցակից կուսակցությունների ցուցակների առաջին դեմքերի միջեւ:

Սակայն, Իվանիշվիլին հայտնել է, որ Մերաբիշվիլին այն հարմար թեկնածուն չէ, ում հետ նա կցանկանար բանավիճել եւ որ նա դեբատի է հրավիրում «Ազգային շարժում» կուսակցության ղեկավարին` նախագահ Սահակաշվիլիին: