Չմիավորման շարժման իրանական գագաթնաժողովի կազմակերպիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ միջոցառմանը իր մասնակցությունը կունենա նաեւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հյուսիսկորեական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Կիմ Չեն Ընը ծրագրում է հաջորդ շաբաթ Թեհրան այցելել, որտեղ նա կմասնակցի Չմիավորման շարժման գագաթնաժողովին:
«Ռենհապ» գործակալության տվյալներով Կիմ Չեն Ընը ցանկություն է հայտնել աշխարհի 4 տասնյակ երկրների առաջնորդների հետ միասին մասնակցել գագաթնաժողովին:
Դա կլիներ Հյուսիսային Կորեայի առաջին պետական այցը` անցյալ տարվա դեկտեմբերին իշխանության գալուց հետո, գրում է «Ռոսբալտը»:




























