ԱՄՆ-ի իշխանությունները երկրաշարժերի կապակցությամբ մեկուկես ամսով թուլացրել են Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Նրանք ոչ կառավարական կազմակերպություններին թույլ են տվել ֆինանսավորել  մադասիրական օգնությունը եւ տուժած բնակավայրերի վերականգնումը: Այս մասին հաղորդվում  է Ֆինանսների նախարարության կայքում:

Մինչեւ 2012 թ-ի հոկտեմբերի 5-ը ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններին թույլատրվում է Իրան փոխանցել մոտ 300 հազար դոլարի չափով գումար: Ավելի մեծ քանակությամբ գումար փոխանցելու համար անհրաժեշտ է Ֆինանսների նախարարություն հատուկ դիմում ներկայացնել: Տուժածներին բժշկական միջոցների եւ սննդի առաքման համար հատուկ թույլտվություն չի պահանջվում: