2012 թ.-ի սկզբից Հայաստանում մթերվել է 19,6 հազար տոննա միրգ եւ բանջարեղեն: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մթերված բերքի 8406 տոննան եղել է ծիրան, 727 տ. դեղձ, 8780` բանջարեղեն, ընդ որում` 7176 տոննա լոլիկ: 2011 թ.-ի համեմատ մթերման ծավալը ավելացել է 19 տոկոսով:
«Օգոստոսի 24-ին նախարարությունը ծրագրում է խորհրդակցության հրավիրել խաղողի մթերմամբ զբաղվողներին, որոնց հետ կքննարկվի գնման ծրագիրը»,-նշել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ խաղողը սովորաբար գնվում է ամենացածր գնով` 1 կգ-ի համար 120-130 դրամ` կախված քաղցրության աստիճանից:
Գյուղնախարարության գնահատականով մրգերի եւ բանջարեղենների վերամշակման պահանջը 2012 թ.-ին կկազմի 46,4 հազար տոննա:




























