Սիրիայում սպանվել է նախկին չեչեն դաշտային հրամանատար Ռուսլան Գելաեւի որդին` Ռուստամը, հայտնում է հյուսիսկովկասյան գրոհայինների ինտերնետ-աղբյուրը:
Նրանց տվյալներով` 24-ամյա Գելաեւը վերջին ժամանակները սովորում էր Մերձավոր Արեւելքում, ամռանը որպես կամավոր ժամանել է Սիրիա` կառավարական զորքերի դեմ իրականացվող մարտական գործողություններին մասնակցելու համար:
Կայքերը հայտնում են, որ Գելաեւը սպանվել է օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում` Սիրիայի շրջաններից մեկում մարտերի ժամանակ, նրա մարմինը տեղափոխվել է Չեչնիա, որտեղ նրան թաղել են օգոստոսի 17-ին:
Դաշտային հրամանատար Գելաեւը ոչնչացվել է 2004 թ.-ի փետրվարի 28-ին` Դաղստանում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ:
Օգոստոսի 21-ին ABС ավստրալական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Չեչնիայի եւ Ուզբեկստանի գրոհայինները մասնակցում են սիրիական Հալեպի մարտական գործողություններին` զինված ընդդիմադիրների կողմից:




























