Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում PKK-ի կողմից տեղադրված ականի պայթյունի հետեւանքով մահացած թուրք զինվորական Մեհմեդ Ջանի թաղման արարողությանը մասնակցող Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը եւ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հարձակման են են ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Հաքքարիում PKK-ի կողմից տեղադրված ականի պայթյունից մահացած Մեհմեդ Ջանի թաղման արարողությունը կազմակերպվել է նրա ծննդավայրում՝ Այնթափում։
Թաղման ժամանակ կատաղած մի խումբ հարձակվել է ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի եւ փոխվարչապետ Բեշիր Աթալայի վրա՝ նրանց վրա պլաստմասե շշեր նետելով։
Նշենք, որ Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգի Քըրըքդաղ գյուղի մոտակայքով անցնող զինվորական զրահապատ մեքենան PKK-ի զինյալների տեղադրած ականի պայթյունի հետեւանքով գլորվել էր ձորը։
Պայթյունի հետեւանքով մահացել էր 2 թուրք զինվորական։



























