Թուրքական A haber հեռուստաընկերությունը ձեռք է բերել տեսագրություն, որտեղ երեւում են թե ինչպես է Այնթափի կենտրոն բերվում պայթուցիկ նյութերով բեռնված մարդատար մեքենանան եւ մյուս զարգացումները մինչեւ պայթյունի պահը։

Նշենք, որ Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք օգոստոսի 20-ի երեկոյան հեռակառավարման միջոցով պայթեցրել են ռումբով բեռնված մի մեքենա:

Այնթափի նահանգապետ Էրդալ Աթան հայտնել էր, որ պայթյունի հետեւանքով մահացել է 9 եւ վիրավորվել` 69 հոգի:

Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրեցին PKK-ին, սակայն PKK-ն հայտարարեց, թե այդ պայթյունի հետ իրենց ուժերը որեւէ կապ չունեն։ 

«Հասարակությունը եւ մեր ժողովուրդը գիտեն, որ մեր ուժերը չեն կարող քաղաքացիական անձանց դեմ գործողություն իրականացնել։ Բացի այդ մեր ուժերին հրաման է եղել Ռամադանի տոնական օրերին խուսափել գործողություններից»,-նշվել է PKK-ի գրության մեջ։