Լոս Անջելեսի պոռնոստուդիաները ստիպված են եղել դադարեցնել նկարահանումները ամենաքիչը մի քանի շաբաթով, քանի որ դերասաններից մի քանիսի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է NEWSru Israel-ը` վկայակոչելով Reuters-ին, հիվանդների հստակ թիվը անհայտ է: Առողջապահության համակարգի ներկայացուցիչների տվյալներով` նման 5 դեպք է գրանցվել: Դերասանները կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին 10 օրից` հակաբիոտիկներով բուժման փուլից հետո:
«Խոսքի ազատության կոալիցիա» ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 150 պոռնոարտադրողների, հայտնել են, որ դերասանների առողջության պահպանության խնդիրը ստիպել է կինոգործիչներին մորատորիում հայտարարել եւ կրկին վերադառնալ պահպանակների օգտագործման հարցի քննարկմանը:
Կալիֆոռնիայում օրենք է ընդունվել պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմի նկարահանման ժամանակ պահպանակի պարտադիր օգտագործման վերաբերյալ, սակայն, փորձագետների կարծիքով, այս օրենքը հիմնականում անտեսվում է:




























