2008 թ.-ից սկսած աղքատությունը Հայաստանում աճել է 5, այլ ոչ 13 տոկոսով: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
«Աղքատության չափման մեթոդը արտասահմանցի մասնագետների աշխատանքի արդյունքում 2010 թ.-ից փոխվել է: Հին մեթոդով այն պետք է կազմեր 27 տոկոս: Այդ պատճառով պետք չէ խաղալ թվերի հետ, ինչպես դա անում են որոշները եւ ասել, որ աղքատությունը մեր երկրում աճել է 12 տոկոսով».-ասել է Արամյանը:
Նրա խոսքով, նոր մեթոդով աղքատությունը պետք է կազմեր 51-52 տոկոս, եթե չբարձրացվել Կառավարության սոցիալական ծախսերը, այդ թվում պետծառայողների 18 միլիարդ դրամանոց սոցփաթեթը (ներկա կուրսով` 43,8 միլիոն դոլար): «Սրանով մենք բոլոր խնդիրները չենք լուծել, բայց արել ենք, այն, ինչ մեզ թույլ է տվել բյուջեն: Իհարկե մենք ցանկանում ենք,որ մեր քաղաքացիների աշխատավարձերը եւ թոշակները բարձր լինեն:Բայց դրա համար բոլոր վարկային միջոցները ծախսել ճիշտ չէր լինի: Վարկային ծախսերը չպետք է անցնեն կապիտալ ներդրմանը: Միայն այս դեպքում է վարկը ծառայում առաջխաղացմանը: 2008 թ.-ին դա մեր հինական խնդիրն էր: Այժմ նման ծայրահեղ միջոների դիմելու կարիք չունենք»,-նշել է պաշտոնյան:



























