Իրանը սկսել է նոր «հարմար դրոշների» որոնումն իր նավթային տանկերների համար, երբ Տանզանիան եւ Տուվալուն մերժել են իրենց դրոշների օգտագործման իրավունք տրամադրել:
The Financial Times-ի տվյալներով, վերջին երեք ամիսներին Իսլամական հանրապետությունը փոխել էր իր տանկերային նավատորմի դրոշների կեսը:
Տանզանիան եւ Տուվալուն որոշումը կայացրել են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում: Թեհրանն ավելի վաղ հրաժարվել էր ազգային դրոշի օգտագործումից, նաեւ Մալթայի եւ Կիպրոսի խորհրդանիշներից:
Պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արդյունահանումն ընկել է 22-ամյա նվազագույնի` կազմելով ընդամենը 3 մլն բարել օրական:



























