Թուրքական «Հոյակապ դար» սերիալի ստեղծողներն առաջարկել են հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին խաղալ հեռուստաֆիլմի սերիաներից մեկում:
Ինչպես գրում է Milliyet թերթը, բանակցությունների հաջողության դեպքում սերիալը ավելի լայն ժողովրդականություն կշահի շնորհիվ Բրեդ Փիթի:
Սերիալի ռեժիսոր Թիմուր Սավջիի խոսքով, Փիթին առաջարկել են մեկ միլիոն դոլար հոնորար հեռուստաֆիլմի առաջին սերիաներից մեկում նկարվելու համար: Այդ մասին խոսակցությունները թուրքական աշխարհիկ հանրության մեջ շրջանառվում էին ավելի վաղ, սակայն հեղինակները չէին մեկնաբանում տեղեկությունը:
Հեռուստաֆիլմը հիմնված է իրական պատմության վրա եւ պատմում է Սուլեյման սուլթանի եւ նրա հարճ Ռոքսալանայի սիրո պատմության մասին:




























