Առաջին անգամ վկայություններ են ստացվել մոլորակի մահվան մասին, որին կուլ է տվել ամենահին կարմիր հսկա աստղը, որ սկսել է ընդլայնվել իր էվոլյուցիայի վերջին փուլում: Գիտնականների կանխատեսումներով, միլիարդ տարիներ անց նույնը սպասվում է նաեւ մեր մոլորակին:
Լեհական Կոպեռնիկոսի անվան համալսարանի գիտնականների խումբը` Մոնիկա Ադամովի գլխավորությամբ, Astrophysical Journal Letters հանդեսում հոդված է հրապարակել, որում հայտնել է անսովոր կարմիր հսկա աստղի մասին:
Կարմիր հսկաներ իրենց էվոլյուցիայի վերջին փուլում դառնում են աստղերը, որոնք իրենց զանգվածով մոտ են Արեւին: Ջրածնի լիակատար այրման արդյունքում նրանց կեղեւը վերանում է, եւ ռադիուսն աճում է հարյուրավոր անգամներ:




























