Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում գտնվող լողափից այսօր օգոստոսի 22-ին, ժամը 16.45-ին դուրս է բերվել Զոլաքար համայնքի բնակիչ, 15-ամյա Արաբո Միհրանի Շահբայանի դին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքով, Արաբոն լիճ էր մտել լողանալու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 14.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում քաղաքացի է խեղդվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Իսկ Ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ դեռ որոնողական աշխատանքները շարունակվում են եւ նախնական տեղեկություններով խեղդվողը հարեւան գյուղի բնակիչներից 16-ամյա տղա է: