Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ «Մագնիս» արտոնությունների ծրագրին նվիրված խաղարկության  մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Խաղարկությունն անցկացվել էր Facebook սոցիալական ցանցում բացված Յունիբանկի  պաշտոնական էջում: Խաղարկության շրջանակներում մասնակիցները պատասխանել են «Մագնիս» ծրագրի, գործընկեր կազմակերպությունների եւ նրանց կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի պայմանների վերաբերյալ հարցերին: Միաժամանակ մասնակիցները ներկայացրել են հետաքրքիր առաջարկություններ «Մագնիս» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ:  Խաղարկության հաղթողներ են  ճանաչվել եւ համապատասխան մրցանակների արժանացել առավելագույն քանակով միավորներ եւ like-եր հավաքած 5 ներքոհիշյալ մասնակիցները` 

1. Նարինե Եղիազարյան  միամսյա այցելություն Gold’s Gym մարզակումբ 

2. Ռիմա Թորոսյան`   Mon Ami ծաղկի սրահի 50 000 դրամի կտրոն + 20% զեղչի քարտ

3. Արմինե Բուդաղյան` այցելություն «7 KADR» կինոակումբի VIP սրահ /4 անձի համար/

4. Եսայի Ասատրյան` MP3 player NIX-Computers խանութ - սրահի կողմից

5. Գեւորգ Կիրակոսյան` MP3 player NIX-Computers խանութ - սրահի կողմից

Բացի նշված նվերներից, Յունիբանկը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին տրամադրեց «Magniscard» քարտեր, որոնք հնարավորություն են տալիս մոտ 100 առեւտրի եւ սպասարկման կետերում օգտվել մինչեւ 40% զեղչերից եւ, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչեւ 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:

«Մագնիս» արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից :  Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը եւ նրանց կողմից տրամադրվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է  www.magnis.am կայքում:

Յունիբանկը մեկ անգամ եւս շնորհավորում է բոլոր հաղթողներին եւ տեղեկացնում, որ շուտով կհայտարարի նոր խաղարկությունների եւ մրցույթների անցկացման մասին: