Ղրղըզստանի կոալիցիոն կառավարությունը հրաժարական է տվել, իսկ խորհրդարանում իշխող կոալիցիան դադարել է գոյություն ունենալուց։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի իշխող կոալիցիայի ղեկավար Կանատբեկ Իսաեւը։

Օգոստոսի 22-ից կառավարության անդամները պարզապես ժամանակավոր պաշտոնակատարներ են։

Նշենք, որ օգոստոսի 21-ին կոալիցիայից դուրս գալու մտադրություն էր հայտնել «Ար-Նամըս» խմբակցությունը, իսկ այսօր՝ օգոստոսի 22-ին, կոալիցիայից դուրս է նաեւ «Աթա Մեկեն» խմբակցությունը։

Ինչպես տեղեկացնում է «Новая политика»-ն, ղրղըզական օրենսդրությամբ, եթե կոալիցիայից դուրս են գալիս երկու անդամներ, ապա ինքնաբերաբար այն դադարում է գոյություն ունենալուց։