Երեք օր առաջ Տուլայում բնակվող հայ ընտանիքում դժբախտություն է պատահել, կորել է 30-ամյա ազգականը: Բարեկամները ոստիկանություն չեն դիմել, այլ իրենց ուժերով են սկսել որոնումները:
Ազգականները ստուգել են մոտակա տարածքը: Երբ Հայաստանի քաղաքացուն գտել են Տուլայի մարզի Լենինյան եւ Զարեչենսկի շրջանների սահմանային հատվածում, նա արդեն մահացած է եղել, իսկ դիակի վրա դանակի հետքեր են եղել:
Ազգականները միանգամից ոստիկանություն են ահազանգել, եւ քննիչները գտել են կասկածյալին: Նա Տուլայի 25-ամյա բնակիչ էր: Նախնական տվյալներով, տղամարդիկ խմել են, ապա վեճ է ծագել: Արդյունքում Տուլայի բնակիչը դանակահարել է Հայաստանի քաղաքացուն եւ փախել գողանալով 20 հազար ռուբլի:



























