Օգոստոսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները: