Եգիպտոսը Արժույթի միջազգային հիմնադրամից 4,8 մլրդ դոլար է հայցում, որպեսզի պայքարի բյուջեի դեֆիցիտի դեմ։ Ինչպես տեղեկացնում է РБК-ն, օգոստոսի 22-ին Եգիպտոս ժամանած ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի հետ հանդիպմանը պաշտոնական Կահիրեն հույս է հայտնել, որ գումարը կտրամադրվի մինչեւ այս տարեվերջ։

Նշենք, որ ավելի վաղ Եգիպտոսը ԱՄՀ հետ լարված բանակցություններ էր վարում 3,2 մլրդ դոլար վարկի շուրջ, սակայն նախօրեին այդ երկրի ֆինանսների նախարար Մումթազ-ալ-Սայեդը հայտարարել էր, որ նախատեսում են ակնկալիք վարկի գումարի չափն ավելացնել։ Հատկանշական է, որ ԱՄՀ հետ Կահիրեն 3,2 մլրդ շուրջ համաձայնության չէր եկել։

Ավելի վաղ Եգիպտոսը բյուջեի աջակցության համար ԱՄՆ-ից 500 մլն դոլար լրավճար էր խնդրել, իսկ հուլիսին Կահիրեն Իսլամական զարգացման բանկից 1 մլրդ գումար էր ստացել սնունդ եւ վառելիքի գնման նպատակով։