Ամերիկացի քիմիկոսները քողարկող ներկ են պատրաստել, որը կարող է ոչ միայն թաքցնել զինվորի դեմքը, այլեւ նրան պաշտպանել ռումբերի պայթյունից հետո  առաջացած ջերմային էներգիայից: Ներկը ներկայացվել է  Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) տարեկան համաժողովում, հողորդում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականներն այն պատրաստել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով: Ըստ հեղինակների` իրենց խնդիրը հետեւյալն էր. ստեղծել հատուկ քսուք, որը զինվորին կպաշտպանի ջերմային էներգիայի մի քանի վայրկյան: Բացի այդ, միջոցը պետք է պարունակի քողարկող պիգմենտներ եւ միջատներից պաշտպանող նյութեր:

Քիմիկոսների խոսքով` քսուքի յուրահատկությունները գերազանցել են պատվիրատուների ակնկալիքները. նյութեը հաջողությամբ պաշտպանել է մանեքենին «այրվածքներից» 15 վայրկյանի ընթացքում: Ավելի ցածր ջերմության դեպքում այն կարող է պաշտպանել 60 վայրկյան, ինչը թույլ է տալիս այն օգտագործել նաեւ հրշեջների կողմից: