Բարձր տեխնոլոգիական NASDAQ բորսայում համակարգիչների արտադրությամբ զբաղվող Dell ընկերության արժեթղթերը «գլորվել են 6,5% խորությամբ անդունդը», բորսայի բացման հենց առաջին իսկ ժամին։ Փորձագետները այս խոշոր անկումը պայմանավորում են այն հանգամանքով, որ 6 խոշոր ներդրումային ընկերություններ նվազեցրել են Dell-ի նկատմամբ սպասելիքները։  «Лента.Ру»-ի տեղեկացմամբ՝ Dell-ը հայտարարել է այս տարվա եկամուտների նվազեցման մասին։

Dell-ը նաեւ մրցակցային խնդիրներ ունի ասիական նմանատիպ Acer եւ Lenovo ընկերությունների հետ։ Վերջինս զարգացող երկրների շուկայում ամրացրել է դիրքերը, իսկ ամերիկյան Dell-ը կորցրել է այս շուկայում 15 տոկոս։