Գիտնականները Տիեզերքի առաջացման նոր տեսութուն են առաջ քաշել. այն կարող էր առաջանել ոչ թե Մեծ պայթյունի, ինչպես ընդունված է կարծել, այլ Մեծ ցրտահարության արդյունքում: Մելբուռնի համալսարանի ֆիզիկոսների կարծիքով`ժամանակի եւ տարածության ճեղքերի մասին պատկերացում կարելի է ստանալ` հետազոտելով սառցե բյուրեղներում բնական ճեղքերը:
Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, համաձայն նոր տեսության` երեք տարածական եւ մեկ ժամանակային չափումներ կարծես թե «քարացել» են տեղում: Դա հասկանալու համար գիտնականներն առաջարկում են վաղ Տիեզերքը պատկերացնել հեղուկի տեսքով: Քանի որ Տիեզերքը սառցակալում է, նրանում «բյուրեղանում են» մեզ այսօր հայտնի ժամանակն ու տարածությունը: Եւ ճիշտ այնպես, ինչպես սառցի մեջ, Տիեզերքում պետք է ճեղքեր ձեւավորվեն:
«Մեծ սառցակալման» տեսությունը կասկածի տակ է դնում Ալբերտ Էյնշտեյնի` ժամանակի եւ տարածության անընդհատության եւ սահունության մասին վարկածը:
Պետք է նշել, որ ավստրալացի ֆիզիկոսները միակը չեն, որ կասկածի տակ են դրել Մեծ պայթյունի տեսթյունը: Օրինակ, ավելի վաղ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Փենրոուզը եւ ԵՊՀ պրֆեսոր Վահե Գուրզադյանը ենթադրել էին, որ մեծ պայթյունը ընդամենը պարբերական իրադարձություն է, որը նշանավորում է Տիեզերքում կյանքի նոր շրաջափուլի ծնունդը:




























