Օգոստոսի 22-ին Սեւնա լճում խեղդված Զոլաքար համայնքի բնակիչ 15-ամյա Արաբո Շահբայանի մայրը եւս մահացած է, իսկ հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի ընտանիքի սոցիալական խնդիրները հոգալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի գյուղապետ Արման Ղազարյանը:
Գյուղապետի պատմելով, Արաբոն պարբերաբար գնացել է լողանալու, սակայն այս անգամ շատ հեռու է լողացել եւ ափին լողացողները չեն համարձակվել գնալ նրա ուղղոււթյամբ, երբ երեխան օգնություն է խնդրել: Արաբոյի մայրը, երբ մահացել է, հայրը հերթական անգամ ամուսնացել է: «Բազմազավակ ընտանիք են եւ սոցիալապես անապահով: 3 երեխա առաջին կնոջից են, իսկ 2-ը` երկրորդ կնոջից»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում գտնվող լողափից այսօր օգոստոսի 22-ին, ժամը 16.45-ին դուրս է բերվել Զոլաքար համայնքի բնակիչ 15-ամյա Արաբո Շահբայանի դին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցել էր Ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանը:


























