«Ֆորբս» ամսագրի վիճակագրության համաձայն՝ աշխարհի ամենաազդեցիկ կանայք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Վիճակագրության երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը։ Այս տարվա ազդեցիկ կանանց վիճակագրության 4-րդ հորիզոնականում է հայտնվել «Մայքրոսոֆթի» հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը, իսկ հինգերորդ տեղում է «Նյու Յորք Թայմս» թերթի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը։

ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ 16-րդ տեղում է։