«Հրապարակը» գրում է. «Արդեն գրել էինք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը եղել է նախագահական նստավայրում, որտեղ քննարկվել էր նրա աշխատանքի տեղավորման հարցը:

Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնի մասին է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը, ում գործունեությունն այնքան էլ չի գոհացնում իշխանություններին: Չնայած Արա Սահակյանի հարցով եւս վերջնական որոշում դեռեւս չկա»: