Լիբանանում եռօրյա միջկրոնական բախումներից հետո փխրուն հրադադար է հաստատվել:

Հիշեցնենք, որ կրոնական համայնքների միջեւ բախումները սկսվել են սիրիական հակամարտության ֆոնի վրա: Ալավիները աջակցում են  Բաշար Ասադին, ով հարում է իսլամական այս ուղղությանը, իսկ սունիները հանդես են գալիս սիրիական ընդդիմության կողմից: Կողմերի միջեւ կրակի դադարեցման համաձայնությունը ուժի մեջ է մտել մի քանի ժամ առաջ, փոխանցում է «Վեստի.ru»-ն:

Լիբանանի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Տրիպոլիում, որտեղ բախումների երեք օրերի ընթացում զոհվել են մոտ 10 մարդ, ներկայումս հսկաողություն են իրականացնում զինվորական ստորաբաժանումները եւ ոստիկանությունը, ուժեղացվել է Լիբանան-Սիրիա սահմանային վերահսկողությունը:

Համաձայնությունը ձեռք է բերվել կրոնական համայնքների առաջնորդների եւ Լիբանանի վարչապետ Նաջիբա Միկատի միջնորդությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: