Ֆիլիպինցի փրկարարները հայտնաբերել են օգոստոսի 18-ին վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր զոհերի մարմինները:
Հիշեցնենք, որ երկրի Ներքին գործերի նախարարի` Հեսսե Ռոբրեդոյի մարմինը հայտնաբերվել էր երկու օր առաջ, օգոստոսի 22-ին` օդաչուի մարմինը, իսկ օոգսոսի 23-ի առավոտյան ծովից դուրս է բերվել երկրորդ օդաչուի` Նեպալի քաղաքացի Կշիտիզ Չանդայի մարմինը, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Cessna 172 թեթեւ շարժիչով ինթնաթիռը օգոսոստի 18-ին Սեբու օդանավակայանից կատարած թռիչքից հետո ծովն է ընկել Մասբետ ափից 500 մետր հեռավորության վրա: Զոհվածներից բացի, ինքնաթիռում գտնվող Ռոբրեդոյի օգնական, ոստիկանության ավագ տեսուչ Խուն Աբրասադոն կարողացել է դուրս պրծնել խորտակվող ինքնաթիռից եւ դուրս բերվել ձկնորսների կողմից:


























