Անցած տարվա սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից մեծ աղմուկով վնասազերծված բանդայի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ փաստաբան Հ. Արսենյսանի խոսքով, քննությունը իրականացվել է խայտառակ վատ մակարդակով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ըստ ոստիկանության, այս գործի շրջանակներում հաստատվել է կալանավորված վեց անձանց մասնակցությունը նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներում, մինչդեռ նույն նախաքննական մարմինը դեռևս չի կարող պատասխանել այն տրամաբանական հարցին, թե որտեղ է գողոնը: Բանն այն է, որ գողոնը մինչ օրս հայտնաբերված չէ, իսկ մեղադրյալներն իրենց մեղքը չեն ընդունել: Այն, որ առանց գողոնը հայտնաբերելու` գործը համարվում է բացահայտված, առնվազն կասկածների տեղիք է տալիս»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: