21-ամյա երեք երիտասարդների միջեւ երեկ` օգոստոսի 22-ի գիշերը, Նորք Մարաշի փողոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ծեծկռտուքին երիտասարդները գործի են դրել ոչ միայն բռնցունքները, այյլեւ դանակ: Երիտասարդներից մեկը դանակով հարվածել է մյուսներին, որոնց տեղափոխել են
Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դանակահարողը դիմել է փախուստի: Միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:


























