ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կմասնակցի Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որպեսզի իրանական կառավարույթանը անմիջականորեն փոխանցի իրանական միջուկային ծրագրի կապակցությամբ համաշխարհային հանրության մտահոգությունը:

«Գլխավոր քարտուղարը օգոստոսի 29-31-ը կայցելի Թեհրան ` Չմիավորման շարժման 60-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար»,-հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Նեսիրկիի խոսքով, Բան Կի Մունը նպատակ ունի Իրան կատարվելիք իր  այցը օգտագործել  որպեսզի «փոխանցի միջազգային հանրության անհանգստությունը մի շարք հարցերի շուտափույթ կարգավորման վերաբերյալ, այդ թվում միջուկային ծրագրի, ահաբեկության եւ Սիրիական ճգնաժամի  վերաբերյալ», հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ գտնվելով այնտեղ` գլխավոր քարտուղարը հանդես կգա միջազգային ողջ հանրության անունից, որպեսզի իրանական կառավարությանը անմիջականորեն հասկացնի, թե ինչ է աշխարհը սպասում Թեհրանից` ակնկալելով դրական եւ կառուցողական արձագանք: «Չանել այդ` կնշանակի կորցնել հնարավորությունը»,-նկատել է Նեսիրկին: