Ոստիկանության շենքի աշխատակիցներին չեն տարհանել` գազի խողովակ պայթելու պատճառով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեցին տարածված տեղեկությունները, թե ոստիկանության շենքից աշխատակիցներին քիչ առաջ դուրս են բերել, ոստիկանության շենքի մոտ պայթել է գազի խողովակ եւ գազի արտահոսք է եղել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գազի խողովակը պայթել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ, որը ոստիկանության շենքից ներքեւ է գտնվում:  Այս պահին վերականգնողական աշխատանքներ են ընթանում: