ՑԱԽԱԼ-ի զինվորների մերկ լուսանկարները զարդարում են աշխարհի բոլոր պոռնոկայքերը: Որոշ լուսանկարներ «բարի զինակիցների» կողմից լուսանկարվել են լոգարաններում, երբ «բնորդներն» այդ մասին տեղյակ չեն եղել: Որոշները ինքնակամ են լուսանկարվել անձնական օգտագործման համար` չպատկերացնելով անձնական կայքի կոտրման հնարավորության մասին:
Որոշ լուսանկարներում մերկ զինվորները լուսանկարվել են տանկերի ֆոնին, մյուսներում` իրենց ստորաբաժանումների դրոշների ներքո: «Շաետետ-13» նավատորմի իսրայելացի «կոմանդոսների» մոտ իջեցված տաբատներով եւ մերկ հետույքներով Հերմոն լեռան գագաթին լուսանկարվելու սովորույթ ունեն:
Մի քանի տարի առաջ նման լուսանկար էր հայտնվել իսրայելական լրատվամիջոցներում, ինչի հետեւանքով մեծ սկանդալ էր բարձրացվել: Ամեն ինչ վերջացել է նրանով, որ «ոչ պատշաճ սովորույթը» հետեւող զինվորները խստագույն պատժվել էին:


























