Օգոստոսի 22-ին, ժամը 04.00-ի սահմաններում,  «Նիսան-Մարչ»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կիեւյան կամրջի  վրա, էլեկտրասյան  մոտ, բախվել  է փողոցի եզրաքարերին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սեւան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել  է արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս «Հունդայի Գեթս»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել բանուկ մասից եւ ընկել փոսը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: