Անհայտ տղամարդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շարասյան ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ»-ի շիշ է նետել:

Ինչպես հայտնել է Մոլորդովայի ՆԳՆ-ի ղեկավար Եվգենի Օնիկեն, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի երեկոյան: 24-ամյա տղամարդը դյուրավառ հեղուկով իր է նետել շարասյան ուղղությամբ, որում գտնվել  է կարճաժամկետ այցով Քիշնեւ ժամանած Գերմանիայի կանցլերը: Երիտասարդը միանգամից ձերբակալվել է:

Կանցլերի ավտոմեքենային ոչ մի վնաս չի հասցվել:

Ինչպես հայտնում է «Վզգլյադը», Մերկելի Քիշնեւ այցելության կապակցությամբ անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որին ներգրավվել են մոտ 2000 մոլդովացի ոստիկաններ եւ հատուկ ծառայության աշխատակիցներ: Գերմանիայի կանցլերը փոխադրվել  է Գերմանիայից վարձակալված զրահապատ Audi մակնիշի ավտոմեքենայով:

Ինչպես հաղորդում է «Նովայա պալիտիկան», «Մոլոտովա կոկտեյլը» նախատեսված է եղել ոչ թե Մերկելի, այլ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի համար:  «Դյուրավառ» շշի հասցեատերը պարզվել է ոստիկանությունում  հարցաքննման ժամանակ: