Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձի կազմակերպամ երկրորդ  կասկածյալը կտեղափոխվի Ռուսաստան: Օդեսայի մարզի վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրյալ Իլյա Պյանզինի բողոքը` դրանով անփոփոխ թողնելով  դատարանի` կասկածյալին Ռուսաստան փոխադրման որոշումը, հայտնում է «Ինտեֆաքս-Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ մյուս կասկածյալ Ադամ Օսմաեւի փոխադրումը դադարեցվել, մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից որոշում կկայացվի: Ստրասբուրգը նպատակ ունի ստուգել կասկածյալի փոխանցման օրինականությունը:

Ինքը` Օսմաեւը փորձում է քաղաքական ապաստան ստանալ Վրաստանում: Չի բացառվում, որ կասկածյալին կարող է  քաղաքական ապաստան տրամադրել Ֆինլանդիան, եթե Թբիլիսին մերժի նրան այս հարցում:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ենթադրվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալել են փետրվարի սկզբին` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:  Պայմանավորվածությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը խոստովանել են, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստվում էին սպանել Պուտինին: