Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Խ.-ն եւ  21-ամյա Յուրա Ա.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Նորքի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խ.-ին եւ Յուրա Ա.-ին դանակով հարվածել է  21-ամյա Մկրտիչ Ս.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: