Սլովենիայում` մայրաքաղաք Լյուբլյանայի տարածքում օգոսոստի 23-ին վթարի է ենթարկվել  օդապարիկը, որում գտնվել են 32 ուղեւորներ: Մահացել է ամենաքիչը երկու մարդ:

Մոտ 20 մարդ տեղափոխվել են հիվանադանոց, այդ թվում 6 երեխա, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Նաեւ տեղեկացվում է, որ տուժածների մեջ կան օտարերկրացիներ` իտալացիներ եւ բրիտանացիներ:

Դեռեւս անհայտ պատճառներով օդապարիկը մեծ արագությամբ սկսել է կորցնել  բարձրությունը: Հայտնի է, որ օդապարիկի զամբյուղում հրդեհ է բռնկվել. գետնին հարվածելուց  առաջ ականատեսները  կրակ են  տեսել օդապարիկում, իսկ որոշ տուժածներ այրվածքներ են ստացել: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: