Հնդկական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության պատգամավորները արգելափակել են երկրի խորհրդարանի աշխատանքը` պահանջելով վարչապետ Մանմոհանա Սինգհի հրաժարականը, որին նրանք մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նրան մեղադրում են 2005 թ.-ից-2009 թթ ընկած հատվածում ածուխի արտադրության ոլորտում խաբեբայությունների մեջ, ինչի արդյունքում պետական գանձարանին 33 միլիարդ դոլարի վնաս է հասցվել:
Այն ժամանակ, երբ ընդդիմադիրները պահանջում էին վարչապետի հրաժարականը, խորհրդարանի անդամները նրանց պատասխանում էին «Կեցցե վարչապետը» գոչյուններով: Երբ ընդդիմադիրները փորձել են մտնել ամբիոն, խորհրդարականները որոշել են հետաձգել նիստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Hindu թերթի կայքը:
Հնդկաստանի ընդդիմադիր Ազգային կոնգրեսը եւ «Հնդկական ժողովրդական» կուսակցությունը հայտարարել են, որ նպատակ ունեն չորեքշաբթի օրը արգելափակել վարչապետի նստավայրի բոլոր մուտքերը:




























