Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Չինաստանը հաջողությամբ փորձարկել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որը ի վիճակի է ԱՄՆ-ում հասնել ցանկացած թիրախի։ ISH Jane`s Defence Weekly –ին հղումով «Газета.Ru»-ն տեղեկացնում է, որ «Դունֆեն-41» (DF-41) հրթիռի ոչ պաշտոնական փորձարկումները կայացել են դեռ հուլիս ամսին։

Նորագույն բալիստիկ հրթիռը շարժական համալիր է, եւ արտաքինից շատ է հիշեցնում ռուսական «Տոպոլ» համակարգերը։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 10-ից 14 հազար կիլոմետր։ DF-41-ի գլխամասը բաղկացած է բաժանվող հատվածներից եւ կրում է 10 միջուկային անհատական թիրախավորմամբ մարտագլխիկներ։ Բացի այս ամենից, պարունակում է նաեւ ինքնապաշտպանական կեղծ թիրախներ, որոնք հակահրթիռային համակարգերի համար են նախատեսված; 

Ինչպես նշվում է, սա նման բնութագրմամբ չինական արտադրության առաջին հրթիռային համալիրն է։

Հիշեցնենք, որ Չինաստանի սպառազինության մեջ մինչեւ այժմ ընդգրկված էին DF-31 եւ DF-31A համալիրները, որոնք կարող էին խոսել ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ավազանի մի քանի թիրախներ, ինչպես նաեւ Ռուսաստանի արեւելյան ու Սիբիրի շրջանները։

Նշենք, որ չինացի ռազմական փորձագետները հերքել են «Դունֆեն-41»-ի փորձարկման փաստը։